Search
Close this search box.

«Խոստանում եմ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարություն է տարածել

Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ։

Տեսանյութում դեսպանն անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Քալիֆորնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և ներկայացնում է այն վայրերը, որ հասցրել է այցելել Երևանում՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին։

Դեսպանը խոսում է նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու, հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու մասին։ Այս մասին տեղեկացնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը: