Search
Close this search box.

«Հրապարակ». Համբարձում Մաթեւոսյանի երբեմնի խորհրդականը փափուկ պաշտոնի է նշանակվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 28-ին նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի երբեմնի խորհրդական Նվեր Պետրոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի «Էջմիածին ՋՕ»-ի տնօրեն։ Նվեր Պետրոսյանը Մաթեւոսյանի մտերիմներից էր, նրա խորհրդականը, երբ Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, ապա տեղափոխվեց կառավարություն, երբ Մաթեւոսյանը փոխվարչապետ նշանակվեց։ Մաթեւոսյանն այսօր վարչապետի խորհրդականի կարգավիճակ ունի, իսկ նրա նախկին խորհրդականը բավականին տաքուկ պաշտոնի է նշանակվել։

Ուշագրավ է, որ վերջին տարիներին հաճախակի են փոխվում Էջմիածնի ՋՕ-ի տնօրենները, այս տարվա հունվարին դատախազությունն այստեղ չարաշահումներ հայտնաբերեց, որից հետո տնօրենն ազատվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում