Search
Close this search box.

Ողբերգական լուր Արցախից

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 3-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի առանձնատներից մեկում 1984թ ծնված, նույն համայնքի ժամանակավոր բնակիչ Վ.Ա.-ի կողմից ապօրինի պահվող մարտական նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

Նշանակվել են փորձաքննություններ՝ հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն։