Search
Close this search box.

Գյումրիում կրակոցների ձայներ կլսվեն. Գյումրիից տեղեկացնում են

Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ, տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։

«Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում։