Search
Close this search box.

Առեւտրականի հետ քաշքշուկի գործով Հովիկ Աղազարյանը տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ այսօր նա վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ, ինչից հետո նա հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն։

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասի՝ հատկանիշներով (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսեւորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով):

«Պատգամավորը ճանաչվել է տուժող։ Քննությամբ դեպքի հանգամանքները կպարզվեն»,-ասացին Քննչական կոմիտեից: