Search
Close this search box.

Նոր պահանջներ. ինչ է պահանջում Բաքուն

Բաքվում, կարճ նախապատրաստական ագիտարշավից հետո, պահանջել են «արեւմտյան Ադրբեջանի հարցը» մտցնել Հայաստան-Ադրբեջան օրակարգ։

«Արեւմտյան Ադրբեջանի հարցը պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օրակարգի բաղադրիչ մասը»,- APA-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը՝ ելույթ ունենալով մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի «Լեռները հաղթահարելով. խաղաղ եւ իրավական վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» հանրային լսումներում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացրած ցիտատը հնչում է այսպես. «Արեւմտյան ադրբեջանցիների՝ նշված տարածքներ վերադարձը կամովին է, եւ այդ տարածքներ նրանց վերադարձի դեպքում պետք է ապահովվի նրանց անվտանգությունը, նրանց համար պետք է ստեղծվեն սոցիալ-տնտեսական պայմաններ։ Հայաստանը պետք է կամովին ստանձնի եւ լուծի այդ հարցերը։ Սա հումանիտար ողբերգություն է մեր ժողովրդի համար։ Այս առումով համայնքի վրա մեծ պատասխանատվություն է ընկնում»։

Բաքվում «արեւմտյան Ադրբեջան» անվանումը շրջանառության մեջ են մտցրել 2020թ. պատերազմից հետո՝ հույս ունենալով համոզել իրենց եւ ուրիշներին տարածքի «պատմական պատկանելության» հարցում։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում արծարծում են «միլիոն փախստականների հարցը, ինչը մոտ երկու անգամ ավելին է Հայաստանից տեղափոխվածների եւ իսկական փախստականների եւ ներքին տեղահանվածների իրական թվից, Բաքվի պահանջները ծիծաղելի չեն թվում։ Մանավանդ՝ օրենսդրորեն ամրագրված պահանջների համադրմամբ։