Search
Close this search box.

Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հարազատները փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը

Նախորդ տարվա հուլիսին հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը:

NEWS.am-ին զինծառայողի հայրը՝ Ջիվան Պողոսյանը, ասաց, որ իրենք պահանջում են հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Նշենք, որ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։ Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Պալյանը 10 օր հիվանդանոցում է եղել, վերջին օրը գիտակցության չգալով, մահացել է:

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական գործով մինչեւ օրս մեղադրյալ չկա, նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչեւ հիմա հայտնի չեն: Ծնողները դժգոհ են նախաքննության ընթացքից եւ պահանջում են պատկան մարմիններին հստակ ներկայացնել, թե ինչ փուլում է քրեական գործը: