Search
Close this search box.

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները. նոր մանրամսաներ

Նյու Դելիում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։

«Հաստատվել են միջազգային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության առաջմղման մոտեցումները։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ»,–նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առաձնազրույցի ընթացքում կարևորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հարթակներում ջանքերի ակտիվացման հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների համաձայն։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ բանակցություններն ընթացել են բարեկամական և վստահելի մթնոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Դելիում «Ռայսինի երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը։