Search
Close this search box.

Հովիկ Աղազարյանը ոստիկանական բաժանմունքում է, հաղորդում է տալիս

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս պահին ոստիկանական բաժանմունքում է, հանացագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Հովիկ Աղազարյանը վիճաբանել է փողոցում կարտոֆիլ վաճառողների հետ։ Հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է այդ մասին՝ նշելով.

«ՀՐԱՏԱՊ
րոպպեներ առաջ ք.պ պատգամավոր աղազարյան հովոն գոտեմարտի էր բռնվել Տիգրանյան փողոցի կարտոֆիլ վաճառողների հետ, քաշքշուկի հայհոյախառը վեճի արդյունքում հովոն արժանացելա վերջին հայհոյանքներին ու կրել դիրքային կորուստ, պատճառը փողոցում կարտոֆիլի վաճառքն է»։