Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը կնվազի. Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևանում այսօր և մարտի 3-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 4-ին, 5-ին, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավային 4-6մ/վ, մարտի 2-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ, 6-ին՝ 28-33մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի և 3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, մարտի 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6, ցերեկը՝ 6-9 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև: