Search
Close this search box.

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերն ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար: Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերն ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Ամենահրատապ խնդիրն այն է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից փակվել է Լաչինի միջանցքը: Ադրբեջանի այս գործողությունները 2020-ի նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասաց նա:

Փաշինյանը, անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, կոչ է արել միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը:

«Կարւորում ենք Գերմանիայի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանության երկրի դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին»,-ասաց նա: