Search
Close this search box.

Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականում շարունակվում են

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր: Սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:

Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: Այրված մակերեսը կազմել է 80 հա:

[smartslider3 slider=46]