Search
Close this search box.

Պատգամավորը հնարավորություն ունի հանդիպել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների հետ

Հնարավորություն կա հանդիպել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների հետ։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։

Այդ հնարավորությունից, նրա խոսքով, պետք է օգտվել։ ««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը տեղի կունենա աշնանը Բաքվում։ Բաքու հնարավոր թռիչքի դեպքում ես ամեն ինչ կանեմ, որպեսզի նամակը, որը մեկ տարի առաջ ուղարկել էի Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին՝ խնդրելով այսօր Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների հետ հանդիպում ապահովել, վերափոխվի իրականության։ Սա հերթական պատուհանն է, որը մեզ թույլ կտա այցելել մեր տղաներին եւ իմանալ նրանց ինքնազգացողության մասին»,-նշեց Մամիջանյանը։