Search
Close this search box.

Ուկրաինացիները ներթափանցել են ՌԴ Բրյանսկի շրջան, պատանդ վերցրել գյուղացիներին. մարտեր են ընթանում

ՌԴ Բրյանսկի շրջանի սահմանային տարածքում մարտեր են ընթանում տարածք ներթափանցած ուկրաինացի դիվերսանտների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։

«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը մտել են երկու գյուղ՝ պատանդ վերցնելով դրանցից մեկում տեղի բնակիչներին։ Ազգային գվարդիայի զինծառայողները բախվել են գրոհայինների հետ», – ասել է աղբյուրը։ Քաղաքացիների թվում կան զոհեր և վիրավորներ։
Հաղորդվում է նաև վեց պատանդի մասին։