Search
Close this search box.

«Մենք կոչ ենք անում Ֆրանսիային ներողություն խնդրել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կորոնավիրուսի դեմ պայքարի NAM-ի (չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովը՝ COVID-1-ի դեմ պայքարի համար) կոնտակտային խմբի նիստում ասել է, որ Բաքուն Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում հարգել Նոր Կալեդոնիայի և այլ ժողովուրդների իրավունքները ֆրանսիական անդրծովյան համայնքներում և տարածքներում։

Ըստ նրա՝ Եվրոպայից դուրս ֆրանսիական տիրապետության տակ գտնվող տարածքները ֆրանսիական գաղութային կայսրության այլանդակ մնացորդներն են։

«Մենք նաև կոչ ենք անում Ֆրանսիային ներողություն խնդրել և ընդունել պատասխանատվությունը իր գաղութային անցյալի, արյունալի գաղութային հանցագործությունների և ցեղասպանության ակտերի համար Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր NAM-ի անդամ երկրների դեմ»,- ասել է Ալիևը։

Նշենք նաև, որ Ադրբեջանի թշնամանքը ընդդդեմ Ֆրանսիայի պայմանավորված է այդ երկրի` Հայաստանի հետ կապված հարցերով օբյեկտիվ դիրքորոշմամբ: