Search
Close this search box.

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10:00-16:00 Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 25 շենքեր, Կոմիտասի նրբ․ 23-25 առանձնատներ, Վ․Փափազյան փ. 22, 22/3 շենքեր, Հաղթանակի 5, 6, 8 փողոցներ, Մեծարենցի փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղի 13-28 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Նորք 7փ․ 136-180 առանձնատներ, «Ընտանեական» ռեստորան, Հոգեբանական կենտրոն և ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ՝

12:00-13:45 Աբովյան գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-17:00 Առինջ և Ջրվեժ գյուղեր մասնակի,

15:00-17:00 Պռոշյան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վանահովիտ թաղամաս, «Վիվա-ՄՏՍ» ընկերություն, Զին/մաս, «Կովկաս» համալիր, «Ս․ Հովակիմյան», «Ոլորան», «Ծովասար» «Ն․ Թորոսյան», «Ս․Լ․Լ-գազ», «Էվա Մակ», «Ս․ Մանուկյան», «Պապյան և Որդիներ», «Ա․ Բաբոյան», «Զենիկ Սարգսյան» և «Մարտին Սթար» ՍՊԸ-ներ, «Պ և Օ» ՓԲԸ և սեփականատեր «Ա․ Հարությունյան»,

Գեղարքունիքի մարզ՝

11:00-12:30 Ծովազարդ գյուղն ամբողջությամբ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, «Պալունի Հայրապետյան» գազալցակայան, «Ռազմիկ Սահակյան» ԱՁ, «Աքվատիկ» ՍՊԸ, Ծովազարդի գյուղապետարան, «Հայփոստի» բաժանմունք, «Օնիկ Գասպարյան» ԱՁ, Ջրմուղ Պոմպակայան, «Թարզու Լևոն» ՍՊԸ և Ծովազարդի դպրոց,

11։00-14։00 Գագարին համայնքն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» ՍՍԿ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «ՀԿՀ-Ագրոսպասարկում» «Դի Վի Էյչ» և «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզ՝

11:00-14:00 Արթիկ քաղաք՝ Հիվանդանոց, ծննդատուն, Անկախության, Բաղրամյան և Տուֆագործների փողոցներ և հարակից տարածքներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: