Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սա պետական հանցագործություն է»,- Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը Armlife.am-ի հետ զրույցում բարձրաձայնում է, որ «Թեղուտ» հանքավայրի պոչամբարից՝ պոչանքը (մանրացած, փոշիացած հանքաքարը, որից կորզել են օգտակար նյութերը) լցվում է Շնող գետը և ապա՝ Դեբետ գետը.  «Երբ քննարկվում էր «Թեղուտի» հանքավայրի խնդիրը՝ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանն և իր թիմն ասում էին, որ կառուցվելիք պոչամբարը Հայաստանում լինելու է օրինակելի, քանի որ հատակը մեկուսացվելու է կավի և պոլիէթիլենն հաստ թաղանթով, և պոչամբարի ջրից ոչ մի կաթիլ չի թափանցելու դեպի ընդերք: Սա 100 տոկոսանոց սուտ է, քանի որ ականատես եղանք, որ պոչամբարի հատակն ընդհանրապես մեկուսացված չէ, և պոչանք  լցվում է բուսականության վրա: Ինչից կարելի ե եզրակացնել, որ ընդերքի ջրերին սպառնում է ծանր մետաղներով աղտոտվելու վտանգը»:

Ըստ նրա՝ բացի ընդերքի ջրերից, ծանր մետաղներով աղտոտվում է նաև Շնող գետը, որը Դեբեդի վտակն է. «Շնող գյուղի բնակիչները «Թեղուտի» հանքավայրի ղեկավարությանը ցույց են տվել, թե ինչպես է պոչանքը լցվում իրենց այգիները: «Վալեքս» ընկերության ղեկավարությունը ստիպված է անկեղծանալ,  թե «մենք խոշոր աղետը կանխելու համար փոքր աղետներ ենք ստեղծում, եթե մենք պոչանքն ամբողջովին լցնենք պոչամբար՝ կարող է այն պայթի և Շնող գյուղին մեծ վնաս հասցնի»:  Գյուղացիներն անգամ տեսանյութ են տեղադրել  համացանցում, թե ինչպես է պոչանքը հոսում արդեն ձկներից ու մյուս կենդանիներից զրկված Թեղուտ գետով»: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ընդգծում է, որ սա պետական հանցագործություն է, սակայն, ըստ նրա, պատկան մարմինները համառորեն լռում են:

Armlife.am

[smartslider3 slider=45]