Search
Close this search box.

«Եռակողմ համաձայնագրով Լաչինի միջանցքում անցակետի տեղակայում նախատեսված չէ». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամաուլի ասուլիսում:

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պատասխանը շատ պարզ է. նրա ռեժիմը, գործունեության եղանակը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտություն. մարդասիրական բեռներ և քաղաքացիական անձինք»,- ասել է Լավրովը։

«Այնտեղ որևէ անցակետի ստեղծում չի նախատեսվում»,- հավելել է ռուս նախարարը։