Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արա Բաբլոյանի նորամուծության պատճառով պատգամավորները մնացել են առանց փողի

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով` ԱԺ պատգամավորները մինչեւ հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, եւ հույս էլ չկա, որ մինչեւ շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի: Մինչդեռ նախկինում ԱԺ պատգամավորների աշխատավարձերը վճարվել են ամենաուշը մինչեւ ամսվա 5-ը: Իսկ պատճառն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նորամուծություններն են. նա որոշել է մտնել խիստ ղեկավարի դերի մեջ, եւ պահանջել պատգամավորների աշխատանքային «տաբելը»՝ ստուգելու համար, թե ովքեր են բացակայել հանձնաժողովների նիստերից, քանի անգամ: Եւ արդյունքում պատգամավորների աշխատավարձերն ուշանում են: Միայն թե հետաքրքիր է՝ արդյո՞ք Բաբլոյանի «ուժը կհերիքի» եւ պահումներ կանի հենց իրենց խմբակցության արտոնյալ պատգամավորներից, թե ամեն ինչ կկոտրվի «շարքայինների» գլխին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: