Search
Close this search box.

Մեր երկրում ինչո՞վ են զբաղվում օտարերկրյա բանկերը

Հայաստանում գործում է Մելլաթ Բանկը
(Mellat Bank CJSC Yerevan-Armenia): Ասում են, որ այն պարսկական բանկ է, սակայն ես դրանում խիստ կասկածում եմ:

Բանկի հեռախոսահամարով պատասխանող անձը չգիտի, թե ինչ կարգավիճակ ունի Հայաստանում գործող Մելլաթ Բանկը՝ արդյո՞ք այն Իրանում գործող նույնանուն բանկի մասնաճյուղն է, թե ոչ: Ավելին՝ նույն անձը չգիտի, թե արդյոք այդպիսի բանկ կա Իրանում:

Սակայն, բանկ ներկայացնող անձը, բանկի գործունեության վերաբերյալ, այնուամենայնիվ, շատ ուշագրավ տեղեկություններ տրամադրեց:

Օրինակ՝ պարզվում է, որ պարսկական բանկն ԱՄՆ դոլարով գործարքներ չի իրականացնում (չնայած, որ Հայաստանի բնակչությունից մեծ թափով դոլար է գնում), փոխարենը՝ բոլոր գործարքներն իրականացնում է եվրոյով: Եթե որոշել եք Իրան գումար ուղարկել կամ այնտեղից գումար ստանալ, ապա պետք է ունենաք ՄԻԱՅՆ եվրո: Անգամ, հայկական դրամ և պարսկական ռիալ չի կարելի: Եվրո և վերջ:

Հարցին, թե արդյոք Իրանը Եվրամիությանն է անդամագրվել կամ Շենգեն գոտի մտել, բանկի աշխատակիցը բազմաբովանդակ լռեց:

Թե իրականում մեր երկրում ինչո՞վ են զբաղվում օտարերկրյա բանկերն անհայտ է, սակայն ենթադրելի: Կասեմ միայն, որ, ընդհանուր առմամբ, բանկերը խայտառակ կառույցներ են, իսկ ՀՀ-ում գործող օտարերկրյա բանկերն՝ առավել ևս:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից