Search
Close this search box.

Ավան վարչական շրջանում բացվեց Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ բանկը ներկայացրեց հատուկ առաջարկներ

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը․ փետրվարի 15-ին Ավան վարչական շրջանում տեղի ունեցավ բանկի նոր մասնաճյուղի բացման արարողությունը։ Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ Ավան մասնաճյուղի բացումն իրենց ընդհանուր քաղաքականության մի մասն է և պայմանավորված է առկա հաճախորդների մեծ պահանջարկով, ինչպես նաև Ավան վարչական շրջանում ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների առկայությամբ։ «Այս մասնաճյուղը թվով 25-րդն է, և այս տարի պլանավորում ենք ևս 2-3 մասնաճյուղ բացել։ Չնայած մենք առցանց ունենք բոլոր ծառայությունները, որոնց միջոցով հաճախորդները կարող են իրականացնել իրենց ֆինանսական գործարքները, այնուամենայնիվ մասնաճյուղային ցանցը նաև ընդարձակվում է՝ հաշվի առնելով հաճախորդների մեծ պահանջարկը»,- ասաց Անդրանիկ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Ավան մասնաճյուղում առկա են բավական հագեցված ինքնասպարակման տերմինալներ, որոնց միջոցով հաճախորդները կարող են իրականացնել իրենց գործարքները։ «Մասնաճյուղն արդեն մի քանի օր է՝ աշխատում է, և արդեն նկատել ենք, որ հաճախորդների բավական մեծ հոսք է նկատվում։ Նոր մասնաճյուղ բացելիս մենք նաև ունենում ենք արշավ ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար»,- հավելեց նա։

Նորաբաց «Ավան» մասնաճյուղում գործող արշավը ֆիզիկական և իրավաբանական բոլոր այն անձանց համար է, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչև 31.05.2023թ.-ը ներառյալ: