Search
Close this search box.

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ

Փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Դալար բնակավայրում իրականացվելու է գործնական վարժանք «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով:

Գործարկվելու է բնակավայրում առկա էլեկտրական շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-այս հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։