Search
Close this search box.

Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն

Ուֆայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունում Արթուր Սարգսյանը հաղթել է 97 կգ քաշային կարում, հայտնում է РИА новости-ն։ Եզրափակիչ գոտեմարտում 24-ամյա Սարգսյանը հաղթեց Ալեքսանդր Գոլովինին և երկրորդ անգամ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը:

Բրոնզը կիսել են Աստեմիր Տենովը և Նիկիտա Մելնիկովը։