Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, մենք հայ ենք, քրիստոնյա. Ալեն Սիմոնյան

Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, որովհետև հասկանում եք, որ 10 000 զոհ քաղաքացիական բնակչության մեջ, այն արհավիրքը, որ մենք էլ ենք տեսել, մենք հայ ենք, քրիստոնյա և չեմ կարող, մարդ չի կարող չարձագանքել այդ ամենին։

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ասում են՝ Իրանում երկրաշարժ է եղել, չեք ցավակցել, երեք զոհ է եղել, միգուցե այդ երեք զոհի հետ կապված էլ պետք էր ցավակցել, բայց ամբողջ աշխարհ է ցավակցում այս իրավիճակում, նույնիսկ Կիպրոսի Ազգային ժողովի նախագահն է ցավակացել, գիտեք, որ Թուրքիան իրենց երկրի կեսը գրավել է, նույնպես ցավակցել է։ Եվ այո, օգնություն են ուղարկել, թե ընդունել են, թե չեն ընդունել, դա արդեն երկրորդ հարց է»,–ասաց Ալեն Սիմոնյանը