Search
Close this search box.

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են։ Երեկ ԱԺ մուտքի անցակետում ՊՊԾ աշխատակիցները մեր լրագրողից պահանջել են բացել հեռախոսի էկրանը, որպեսզի հավաստիանան, որ հեռախոսը «մուլյաժ չէ»:

Հարցին, թե երբ եւ ինչու է նման որոշում ընդունվել, աշխատակիցներից մեկն ասել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, չմանրամասնելով, թե ում անվտանգության մասին է խոսքը: Եվ բացատրել է․ «Հեռախոսի փոխարեն կարող են պայթուցիկ նյութ մտցնել խորհրդարան»։

Ուշագրավ է, որ ընդամենը մեկ օր առաջ նման պահանջ չէին ներկայացնում: Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն էր, որին ներկա էր նաեւ վարչապետ Փաշինյանը, այսինքն՝ անվտանգության խստացված ռեժիմը գործում է միայն վարչապետի այցի օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում