Search
Close this search box.

Ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տիկինն ու ԱՄՆ փոխնախագահի ամուսինը համբուրեցին միմյանց շուրթերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկրի դրության մասին ամենամյա ուղերձի մեկնարկից առաջ նրա կինը՝ առաջին տիկին Ջիլ Բայդենը, անհարմար դրության մեջ է հայտնվել փոխնախագահի ամուսնուն մտերմիկ համբուրելու պատճառով:

Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, առաջին տիկինը, քայլելով ներկաների շարքերի միջով, մոտեցել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսնուն՝ Դագ Էմհոֆին և ողջույնի ժամանակ համբուրել տղամարդու շուրթերը:

Նշվում է, որ տեսանյութը շատ արագ տարածվել է համացանցում:

Օգտատերերից մեկը գրել է. «Հըմ, ինչո՞ւ Ջիլ Բայդենը և Կամալա Հարրիսի ամուսինը համբուրեցին միմյանց շուրթերը»: