Search
Close this search box.

Կրկին երկրաշարժ․ այս անգամ Թուրքիայի կենտրոնական հատվածում

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 09:52-ին, Թուրքիայի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն Քահրամանմարաս քաղաքից 58 կմ հյուսիս-արևմուտք, փոխանցում է Ria.ru-ն։

Ըստ EMSC կայքի՝ երկրաշարժին հաջորդել են ևս յոթ հետցնցումներ Թուրքիայում։

Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավային շրջաններում և Սիրիայի հյուսիսում շարունակվում են փրկարարական աշխատանքները փետրվարի 6-7-ը տեղի ունեցած երեք հզոր երկրաշարժերից հետո, որոնք խլել են ավելի քան 7 հազար 700 մարդու կյանք։