Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն արձանագրեց. իրավիճակը Արցախում

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Տուժածներ չկան»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այդ փաստով հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ ։

Բացի այդ, ՌԴ խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ

Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։
Խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Մեկ օրում 0,4 հա տարածք է մաքրվել։
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2507,7 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և ապամոնտաժվել է 26762 պայթուցիկ առարկա։