Search
Close this search box.

Թուրքիայում զոհերի թիվն ավելանում է. նոր տեղեկություններ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5894-ի, վիրավորներինը՝ 34810-ի:

Փետրվարի 6-ին մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում և Սիրիայում։ Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կառավարման և կանխարգելման մարմնի (AFAD) տվյալներով՝ Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժից հետո գրանցվել է ևս 312 ցնցում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ հանրապետությունում ցնցումները դարձել են ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։

Միջադեպից հետո Էրդողանը արտակարգ դրություն է հայտարարել երկրի 10 նահանգներում։