Search
Close this search box.

«Մալաթիա» տոնավաճառն այսօր վերաբացվել է

«Մալաթիայի» տոնավաճառն այսօր՝ փետրվարի 7–ին, վերաբացվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Տոնավաճառի բոլոր տաղավարները վերաբացվել են։ Մենք հրդեհային անվտանգության տեսչական մարմնին դիմում էինք գրել, որ առավել հրդեհավտանգ թերություններն ուղղված են, իրենք էլ համաձայնեցին, փորձարկումներ արեցին, եւ տոնավաճառը վերաբացվեց։ Իրենք մեզ էլի ցուցումներ են տվել, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք»,- նշեց Ավետիսյանը։