Search
Close this search box.

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է. նոր տեղեկություններ

Թուրքիայում երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3 381-ի, ավելի քան 20 հազար մարդ տուժել է։ Այս մասին երեքշաբթի տեղի հեռուստատեսության եթերում տեղեկացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ռիսկերի նվազեցման դեպարտամենտի ղեկավար Օրհան Թաթարը։

«Ներկա պահին ունենք 3 381 զոհ, 20 426 մարդ տուժել է։ 5 775 շենք ավերվել է, ստացել ենք տեղեկություն եւս 11 հազար շինությունների վնասվելու մասին»,- ասել է նա։

Թաթարն ավելացրել է, որ Թուրքիայում երկրաշարժի առաջին հարվածի պահից հետո գրանցվել է 285 ստորգետնյա ցնցում, որոնց մեծ մասը՝ 3-6 մագնիտուդի։