Search
Close this search box.

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:

Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարեւորությունը եւ նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ անվտանգության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ: