Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Թուրքիայում երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի հարազատներին՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրելով․

«Տխրել եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։