Search
Close this search box.

Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին. Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հարյուրավոր զոհերի համար իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին, գրել է նա իր թվիթերյան էջում։

«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,–արաբերենով գրել է Սիմոնյանը։