Search
Close this search box.

Արտակարգ դեպք Գորիսում․ սպառնացել են «Գորիսի» բժշկական կենտրոնը պայթեցնել

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հունվարի 12-ին Գորիսում տեղի ունեցեած միաջադեպի փաստով։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը, ժամը 17։30-ին սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը ահազանգել է Ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ քիչ առաջ «Գորիս» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի բժշկուհիներից մեկին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ իր եղբոր երեխան գտնվում է «Գորիսի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում։ Ու քանի որ իրեն ասեկոսեներ են հասել, որ երեխան համապատասխան բուժօգնություն չի ստանում, ինքը դրա համար կպայթեցնի բժշկական կենտրոնը։ 

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառանողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ահազանգած քաղաքացու ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։