Search
Close this search box.

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել Սաակաշվիլիին ծաղրելը և նրան հանձնել Ուկրաինային». Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անմարդկային է համարում Վրաստանի իշխանությունների վերաբերմունքն այս երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ և կոչ է անում Թբիլիսիին նրան հանձնել Կիևին։ Ավելի վաղ Սաակաշվիլիի ընտանիքի անդամները և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները հայտնել էին, որ առողջական ծանր վիճակի պատճառով Սաակաշվիլին տեղափոխվում է վերակենդանացման բաժանմունք։ Ավելի ուշ Vivamed կլինիկայի տնօրենը, որտեղ քաղաքական գործիչը բուժում է անցնում, հերքել է այս տեղեկությունը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ, որը Վրաստանում պահվում է ճաղերի հետեւում… կոչ ենք անում վրացական իշխանություններին անհապաղ դադարեցնել Միխեիլ Սաակաշվիլիին ծաղրելը եւ նրան հանձնել Ուկրաինային», — ասված է Ուկրաինայի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը նաև կոչ է արել միջազգային կազմակերպություններին “հրապարակավ պաշտպանել Ուկրաինայի քաղաքացուն”: