Search
Close this search box.

«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում», — ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ» գործակալությանը տված հարցազրույցում։