Search
Close this search box.

Թեհրանից հայտնել են, որ անպատասխան չեն թողնի Սպահանի ռազմական գործարանի վրա հարձակումը

Թեհրանն անպատասխան չի թողնի Սպահանի ռազմական գործարանի վրա իրականացրած հարձակումը։ Իրանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության գծով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշքինին հայտնել էր ՌԻԱ Նովոստիին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ են գտնվում մարտական անօդաչուների արտադրության գործարաններ։

Ամերիկյան մամուլը սլաքնեերն ուղղում են դեպի իսրայելական կողմ։