Search
Close this search box.

Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արմավիրի, Արարատի մարզերում, Ջերմուկ, Եղեգնաձոր, քաղաքներում, Աշտարակի և Ապարան տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Աբովյան, Աշտարակ, Գորիս քաղաքներում, Ապարանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։