Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Քանյե Ուեսթը հարձակվում երկրպագուի վրա եւ ջարդում նրա հեռախոսը

Քանյե Ուեսթը ոչ թե կրկին, այլ հերթական անգամ սկանդալի կիզակետում է։ Ըստ Page Six-ի՝ նա հարձակվել է երկրպագուի վրա։

Միջադեպը տեղի է ունեցել մարզահրապարակի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Քանյեն ներկա է եղել իր դստեր՝ Նորթի բասկետբոլի խաղին, եւ երբ նա շարժվել է դեպի մեքենան, նկատել է, որ ինչ-որ անծանոթ մարդ հետեւում է իրեն։ Նա մեքենայում նստած հեռախոսով նկարել է երաժշտին։ Ռեփերը սկսել է նրանից պահանջել դադարեցնել դա։ Սակայն կինը հայտարարել է, որ կարող է նկարահանել, քանզի նա «հայտնի մարդ» է։ Քանյեն չի դիմացել, մոտեցել է նրան, վերցրեց հեռախոսն ու դեն նետել։