Search
Close this search box.

Արարատ Միրզոյանի խորհրդականը դարձավ փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱԳ նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ մինչ այս Վահան Կոստանյանը զբաղեցնում էր Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնը: