Search
Close this search box.

Ըստ Արգիշտի Քյարամյանի` բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրդեհի գործով։

Ըստ նրա` բոլոր հարցաքննված վկաները ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է: Երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել և հիմնավորել այն:

«Երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել և հիմնավորել այդ վարկածը»,- ասել է Արգիշտի Քյարամյանը` ավելացնելով, որ այլ բաներ փնտրելու ակնկալիքներն ազնիվ չեն:

«Ասվել է, որ բենզինն օգտագործվել է «բուլդոզերների» համար: Հետո հարց է ծագել՝ «բուլդոզերները» աշխատում են դիզվառելիքով, բենզինն ինչ գործ ունի: Հետո պարզվել է՝ բենզինն օգտագործվել է «բուլդոզերը» գործարկելու համար»,- արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: