Իսպանիայի թագավորական գավաթի խաղարկության ¼ եզրափակիչ վերջին պատասխան խաղում Բարսելոնան Մեսսիի և Սուարեսի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց Էսպանյոլին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Էռնեստո Վալվերդեի թիմը մրցելու է Վալենսիայի հետ: Մյուս դիմակայությունում Սևիլիան խաղալու է Լեգանեսի դեմ, որը պայքարից դուրս է թողել Մադրիդի Ռեալին:
Առաջին խաղերը տեղի են ունենալու հունվարի 31-ին: