Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալվել են Երևանի տարբեր հատվածներում մարիխուանայի փաթեթներ տեղադրող քույրեր

Կրտսեր քրոջ խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, ինչպես նաև ծալովի դանակ։

Երևանի Ազատության պողոտայում 22 և 35 տարեկան երևանցի քույրեր են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Երկու քույրերը մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։
Կրտսեր քրոջ խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, ինչպես նաև ծալովի դանակ։

Ազատության պողոտայի տարբեր հատվածներում զննություն կատարելու արդյունքում հայտնաբերվել է 20 փաթեթ՝ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։

Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Telegram-ի միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար։

Քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։