Search
Close this search box.

Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը

Որպես 30 տարի փայտի վառարած վառած մարդ ասում եմ, որ երբեք փեչը բենզինով չեն վառում, մանավանդ որ զինվորների կացարանում կպչան է եղել։ Եվ դա չէր կարող չիմանալ ինժեներասակրավորային վաշտի հրամանատար կապիտանը։ Ո՞ր խելագարն է 5 լիտրանոց, բեզինով լի տարայով փեչ վառում։

Գիշերվա ժամը 0 ժամ 20 րոպեին ցուրտ կլիմա ունեցող Վարդենիսում վառարանը չէր կարող հանգած լինել, փեչը հանգած չի եղել։ Պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը առանց սպասելու քրեական գործի քննության ավարտին, փորձաքննությունների եզրակացությանը, ականատեսի հավաստիությամբ ներկայացրեց, փաստացի ուղղորդեց քննչական մարմնին։

Հրդեհից զոհվածների ծնողները վշտից կիսախելագար վիճակում են, սակայն նրանց հարազատները պետք է դիմեն փաստաբաններին, որպեսզի որպես տուժողի իրավահաջորդներ ներգրավվեն քրեական գործի քննությանը, որ գործը չկոծկեն։

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից