Search
Close this search box.

Չենք ներելու. հրդեհից զոհված զինվորի քրոջ գրառումը

Ազատ գյուղում ողբերգական հրդեհի հետևանքով զոհված Արամ Մանուկյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չենք հաշտվելու!
Չենք ներելու!
Սուգ հայտարարեք!»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: