Search
Close this search box.

ԿԱՐԵՎՈՐ. ԱՄՆ Պետքարտուղարն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում Բլինքենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։

Պետքարտուղարը Ալիևին հորդորել է կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նշվում է, որ նա նաև բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ հարցը։