Search
Close this search box.

Կրեմլի շուրջ ՀՕՊ համակարգեր են տեղադրում

Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի շրջակայքում ռուսներն արդեն երեք հակաօդային պաշտպանության Պանցիր-S1 համակարգ են տեղադրել։

Մասնավորապես, Պետրովկա 38 հասցեում գտնվող ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության շենքի տանիքին համակարգը տեղադրվում է հունվարի 18-ից։

Սա Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված ՀՕՊ երրորդ համալիրն է։ Եվս երկուսը տեղադրված են ՌԴ պաշտպանության նախարարության շենքի եւ Տետերինսկի նրբանցքում գտնվող բիզնես կենտրոնի տանիքներին։

Փորձագետները նշում են, որ ներկայում Պանցիր-S1 զենիթահրթիռային և հրազենային համակարգերը փակում են Մոսկվայի կենտրոնական գոտին, այս եռանկյունու ներսում Կրեմլն է։