Search
Close this search box.

ՖՈՏՈ. Պայթյուն՝ Լոռու մարզի Արջուտ գյուղում

Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել` հրդեհի բռնկումով և կա տուժած։

Shamshyan.com-ի փոխամցմամբ՝ նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։Նշված գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Օպերատիվ են գործել նաև Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված գյուղից շտապօգնության ավտոմեքենայով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել 52-ամյա Ալվարդ Մ․-ին, ում ձեռքը ամպուտացվել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները փակել են գազօջախի և ջեռուցման կաթսայի փականները, մարել ինքնաշեն կաթսայի այրման խցիկում առկա փայտի մնացորդը։

Պարզվել է՝ պայթյունից վնասվել է խոհանոցի մի հատված և սպասքը։Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։

Կայքի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ջեռուցման ինքնաշեն գազի կաթսայից։