Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պի՛նդ կաց, Արցա՛խ». Հայ թենիսիստի գրառում տեսախցիկի վրա հիստերիա է առաջացրել Ադրբեջանում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին։

Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո հայ թենիսիստը դարձյալ գրություն է թողել տեսախցիկին․ «Շարունակե՛ք հավատալ մինչեւ վերջ։ Պինդ կաց, Արցախ»։

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է դատապարտել և պատժել Կարեն Խաչանովին: